ԵՐԵԿՈՅԻ ՆՊԱՏԱԿԸ
Elite Life ամսագրի շրջանակներում արդեն 5 տարի է, ինչ աշխատում ենք հայաստանյան պրեմիում դասակարգի ապրանքանիշեր և ծառայություններ առաջարկող ընկ-րությունների հետ և, ծանոթ լինելով նրանց առանձնա-հատկություններին և հիմնախնդիրներին, այս տարի որո-շեցինք կազմակերպել այս գեղեցիկ ցուցահանդեսը:
Շքեղության և նրբագեղության ցուցահանդես. ահա այս-պիսի ձևակերպում ենք տվել Elite Life Fair ցուցահանդեսին, որը, ոլորտների ներկայացման առումով, կոնկրետ չափանիշներ ունի: Միշտ չէ, որ շքեղությունը նրբաճաշակ է և, հակառակը, միշտ չէ, որ նրբաճաշակը շքեղ է: Ցուցահանդեսի կազմակերպման ողջ ընթացքում մենք մեր առջև ունենք այս երկու չափանիշների կոնկրետ նկարագիրը, որոնցով և առաջնորդվում ենք գրեթե բոլոր հարցերում` լինի դա ցուցահանդեսի տարածքի, թե մասնակիցների ընտրություն: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Elite Life Fair ցուցահանդեսը հաջողվի, և վստահ ենք, որ այն իր արձագանքը կգտնի հայաստանյան բարձրաշխարիկ կյանքում:
Elite Life ընկերության նախագահ`
Ավետիս Խախամյան
