ՄԵՐ ՄԱՍԻՆ
Elite Life ընկերությունը, որը շուրջ 5 տարի տպագրում է Elite Life ամսագիրը և հանդիսանում է հայաստանյան բարձրաշխարհիկ կյանքի մի մասը, 2009թ-ի հունիս ամսին կազմակերպեց Elite Life Fair անվանումով շքեղության և նրբաճաշակության ցուցահանդես: Այն մեկ հարկի տակ հավաքեց Հայաստանում թանկարժեք ապ-րանքատեսակներ և ծառայություններ ներկայացնող առաջատար ընկերություններին, որոնք երկու օրերի ընթացքում պատշաճ կերպով ներկայացրին իրենց ապրանքատեսականին տվյալ ոլորտների սպառողին: Դեկտեմբերի 12-ին և 13-ին մասնակիցների, ինչ-պես նաև բազմաթիվ հյուրերի խնդրանքով, կկայանա Elite Life Fair 2-րդ ցուցահանդեսը:
Երկու օրերի ընթացքում Golden Palace 5-աստղանի հյուրանոցա-յին համալիրի տարածքում կներկայացվեն Հայաստանում պաշ-տոնապես ներկայացված պրեմիում դասակարգին պատկանող ապրանքանիշեր: Ցուցահանդեսին կհրավիրվեն Հայաստանի ողջ բարձրաշխարհիկ հասարակությունը և ֆինանսապես ապահով-ված այն խավը, որն իսկապես գնահատում է շքեղությունն ու նրբաճաշակությունը: Ամանորի նախօրեին կայանալիք այս ցուցահանդեսը հիրավի կդառնա տարեվերջի ամենաշքեղ իրադարձություններից մեկը, իսկ դրա հրավիրատոմսը` ամենացանկալի նվերը:
| Elite Life ընկերության նախագահ` Ավետիս Խախամյան |
![]() |

