ՄԵՐ ՄԱՍԻՆ

Elite Life ընկերությունը, որը շուրջ 7 տարի հրատարակում է Elite Life ամսագիրը և հանդիսանում է հայաստանյան բարձրաշխարհիկ կյանքի մի մասը, 2009թ-ի հունիս ամսին առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց Elite Life Fair անվանումով շքեղության և նրբաճաշակության ցուցահանդեսը:

Այն մեկ հարկի տակ` Golden Palace հյուրանոցային համալիրում հավաքեց Հայաստանում թանկարժեք ապրանքատեսակներ ներկայացնող և ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններին, որոնք երկու օրվա ընթացքում պատշաճ կերպով ներկայացրին իրենց տեսականին սպառողին: Ցուցահանդեսը զուգորդվեց ջազային երաժշտությամբ և գեղեցիկ կատարումներով, նորաձևության ցուցադրությամբ, մի քանի ապրանքանիշերի նոր նմուշների շնորհանդեսներով, ինչպես նաև` համեղ և հարուստ տեսականիով հյուրասիրությամբ: Երեկոյի ավարտին տեղի ունեցավ շքեղ հրավառություն:

Elite Life Fair 2-րդ ցուցահանդեսը տեղի ունեցավ 2009-ի ձմռանը` դեկտեմբերի 12-ին և 13-ին: Արդեն ձևավորված ավանդույթին համաձայն` Golden Palace 5 աստղանի հյուրանոցային համալիրում լյուքս դասակարգին պատկանող ընկերությունները ներկայացրեցին իրենց լավագույն նմուշները: Ցուցահանդեսին հրավիրված էր Հայաստանի ողջ բարձրաշխարհիկ հասարակությունը, որն իսկապես գնահատում է շքեղությունն ու նրբաճաշակությունը: Ամանորի նախօրեին այս ցուցահանդեսը դարձավ տարեվերջի ամենաշքեղ իրադարձություններից մեկը, իսկ դրա հրավիրատոմսը` ամենացանկալի նվերը:

2010 թվականի հոկտեմբերի 15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի շքասրահում կկայանա թվով երրորդ Elite Life Fair շքեղության և նրբաճաշակության ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն, ինչպես շքեղ ավտոմեքենաներ և զբոսանավեր, էլիտար բնակարաններ, թանկարժեք զարդեր, քարեր, բարձրակարգ տեխնիկա և բարձրորակ սպասք, այնպես էլ, համապատասխան բարձրակարգ ծառայություններ: Երեկոյին ներկայացվող ապրանքանիշերն աչքի կընկնեն ոչ միայն առաջարկվող լայն տեսականիով, այլ նաև ցուցահանդեսի հյուրերի համար արդեն իսկ մշակված զեղչային ճկուն համակարգով, որից հյուրերը կկարողանան օգտվել ցուցահանդեսի ավարտից հետո: Ցուցահանդեսին կհրավիրվի 2500-3000 հյուր` հեղինակավոր և խոշոր գործարարներ, քաղաքական գործիչներ, մշակույթի և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ և պարզապես մասնակից ընկերությունների լավագույն հաճախորդներ: Կլինեն նաև հյուրեր Սփյուռքից, Ռուսաստանից և Վրաստանից: Elite Life Fair 2010-ը հագեցած կլինի բազմաթիվ ընկերությունների ներկայացրած նոր ապրանքատեսակների շնորհանդեսներով, յուրահատուկ համերգային և շոու ծրագրով, շքեղ նորաձևության ցուցադրությամբ, բացման և փակման հանդիսավոր արարողությամբ, հետաքրքիր խաղարկություններով և այլն:

Միջոցառման մուտքը միայն երեկոյան հագուստներով է:

Elite Life Fair 2011-ը նախատեսվում է իրականացնել նաև արտասահմանում, որը կունենա շարունակական բնույթ:

Elite Life ընկերության
նախագահ`
Ավետիս Խախամյան