
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Elite Life ընկերությունը, որը շուրջ 8 տարի հրատարակում է Elite Life ամսագիրը և հանդիսանում է հայաստանյան բարձրաշխարհիկ կյանքի մի մասը, ձևավորված ավանդույթի համաձայն, 2011 թվականի նոյեմբերի 19-ին Golden Palace հյուրանոցային համալիրում արդեն 4-րդ անգամ կկազմակերպի Elite Life Fair շքեղության և նրբաճաշակության ցուցահանդեսը:
Ինչպես և նախորդ տարիներին, Elite Life Fair ցուցահանդեսին ներկայացված կլինեն ինչպես շքեղ ավտոմեքենաներ և զբոսանավեր, էլիտար բնակարաններ, թանկարժեք զարդեր, քարեր, բարձրակարգ տեխնիկա և բարձրորակ սպասք, այնպես էլ, համապատասխան բարձրակարգ ծառայություններ:
Ցուցահանդեսի շրջանակներում միայն մեկ օր հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի մեկ հարկի տակ ծանոթանալ Հայաստանում թանկարժեք ապրանքատեսակներ ներկայացնող և ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունների կողմից առաջարկվող տեսականուն:
Ցուցահանդեսին կհրավիրվի 4500-5000 հյուր` հեղինակավոր և խոշոր գործարարներ, քաղաքական գործիչներ, մշակույթի և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ և պարզապես մասնակից ընկերությունների լավագույն հաճախորդներ: Կլինեն նաև հյուրեր Սփյուռքից, Ռուսաստանից և Վրաստանից:
Elite Life Fair 2011-ը, ինչպես և անցյալ տարիներին, հագեցած կլինի բազմաթիվ ընկերությունների ներկայացրած նոր ապրանքատեսակների շնորհանդեսներով, յուրահատուկ համերգային և շոու ծրագրով, շքեղ նորաձևության ցուցադրությամբ, բացման և փակման հանդիսավոր արարողությամբ, հետաքրքիր խաղարկություններով և այլն:
Միջոցառման մուտքը միայն երեկոյան հագուստներով է:
2011 թվականին Elite Life Fair ցուցահանդեսը` Luxury Society-ի կողմից (շքեղության ոլորտը ներկայացող աշխարհի բիզնեսմենների և սեփականատերերի ամենաազդեցիկ փակ online միություն) ընդգրկվել է ամենահեղինակավոր ցուցահանդեսների ցանկում:
| Ավետիս Խախամյան Elite Life ընկերության նախագահ |
![]() |


